«Ես չգիտեմ ոնց կանցնեի վերջին 6 տարվա ճանապարհներն առանց նրա». Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանն ինստագրամյան իր էջում որդու՝ Տեսլայի լուսանկարն է հրապարակել, որին կից գրառում է արել.

«Ես չգիտեմ ոնց կանցնեի վերջին 6 տարվա ճանապարհներն առանց նրա ու չգիտեմ ուր հասած կլինեի առանց նրա ու ով դարձած կլինեի:

Այսօր տաքսու վարորդը` մի խիտ կենսագրությամբ պապիկ էր, անսպասելի ձևակերպում դուրս բերեց` հողի վրա Աստվածը մայրն է: 

Ես չգիտեմ իմ ճանապարհն ինձ ուր կբերեր, եթե ես մենակ քայլեի, բայց ես գիտեմ, որ իր համար մամա լինելը տիեզերական պարզությամբ ինձ դարձրել է ու դարձնում է ամեն օր անպարտելի»,- գրել է Անին: