Դերասանուհի Եվա Զոհրաբյանը ինստագրամյան իր հետևորդների հետ կիսվել է նորությամբ: Նա տեսանյութի միջոցով հայտնել է, որ սպասում է առաջնեկի ծնունդին:
«2024 թվականին չհասցրեցի ձեզ հետ կիսվել իմ կյանքի ամենակարևոր իրադարձությամբ, և որոշել եմ ձեզ հետ կիսվել այս պահին՝ 2025 թվականին»,- տեսանյութում ասել է դերասանուհին:
Հավելենք, որ Եվան և սիրելին ամուսնացել են 2021 թվականի նոյեմբերին: