Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR 24-ի հաղորդմամբ, գումարը նա հավաքել է հունվարի 23-ին Ավստրիայում կայացած բարեգործական աճուրդում։

The Daily Mail-ը նշում է, լոտերի մեջ եղել է հայտնի ապրանքանիշի ժամացույց Շվարցենեգերի անձնական հավաքածուից, ինչպես նաև այլ արժեքավոր իրեր։ Ընդհանուր առմամբ, աճուրդը բերել է 1,55 մլն եվրո։

Հունվարի 7-ին Լոս Անջելեում բռնկվել են հրդեհներ, որի հետևանքով առնվազն 28 մարդ է մահացել։ Ավերվել է ավելի քան 16 հազար տարբեր շինություններ։ Նախնական տվյալներով՝ աղետի վնասը և տնտեսական կորուստները կկազմեն մոտավորապես 275 միլիարդ դոլար։

Աղբյուր` Panorama.am