«Տատիկս, որպեսզի գլուխն ինձնից մի քիչ թեթևացներ, ինձ 4 տարեկանից ուղարկեց դպրոց». Լիա Զախարյան

Դերասանուհի Լիա Զախարյանը ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում հետևորդներին պատմել է, որ սովորել է 0 դասարանում:

«Տատիկս, որպեսզի գլուխն ինձնից մի քիչ թեթևացներ ու ինձ համար օգտակար ժամանց ապահովեր, ինձ 4 տարեկանից ուղարկեց դպրոց, որ քիչ-քիր սկսեմ տառերին ու թվերին ծանոթանալ, գրել, կարդալ, հաշվել սովորեմ:

Դասարանում 4-5 երեխա էինք, երեխաները դաս էին անում, ես լուրջ դեմքով սեղանի տակ ուտում էի խնձոր ու թխվածքաբլիթ, որովհետև ինձ համար դա նորմալ էր ու ես չգիտեի, որ դա անթուլատրելի է»,- պատմել է դերասանուհին և տեսանյութ հրապարակել, թե ինչպես է այցելել դպրոց: