Սպիտակ տունը հրապարակել է Մելանյա Թրամփի առաջին պաշտոնական լուսանկարը

Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մեկ շաբաթ անց Սպիտակ տունը հրապարակել է առաջին տիկնոջ առաջին պաշտոնական լուսանկարը։ Այն հրապարակվել է Մելանյա Թրամփի պաշտոնական օգտահաշիվներում, ինչպես նաև Սպիտակ տան և նախագահի էջերում, գրում է wwd.com-ը:

Սև ու սպիտակ լուսանկարում 54-ամյա Մելանյա Թրամփը կրում է տղամարդու սմոքինգի օրինակով կարված Dolce & Gabbana-ի սև տաբատով և կոստյումով, սպիտակ վերնաշապիկով։ Նա կանգնած է Սպիտակ տան Դեղին օվալաձև աշխատասենյակում՝ ձեռքերը դրած գրասեղանին:

BBC-ն գրում է, որ լուսանկարն արվել է երդմնակալության հաջորդ օրը։ Դրա հեղինակը բելգիացի լուսանկարիչ Ռեժին Մաոն էր։