Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի հետ Լոս Անջելեսում ներկա է գտնվել որդու՝ Սեյնթի բասկետբոլի խաղին, հայտնում է Page Six-ը։
Ռեալիթի հեռուստաաստղը ընկերներին հայտնել է, որ 11-ամյա Նորթն արդեն հասել է իր հասակին։ Համացանցը սկսեց քննարկել, թե ում է ավելի շատ նման ժառանգորդուհին՝ հորը՝ Քանյե Ուեսթին, թե մորը։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը խոսել էր այն խանգարման մասին, որով տառապում է Նորթը։ Բժիշկները նրա մոտ դիսլեքսիա են ախտորոշել։ Աղջկա հիվանդության մասին առաջին անգամ հայտնի դարձավ երկու տարի առաջ։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մեծացնում են չորս երեխաների՝ 11-ամյա Նորթին, իննամյա Սեյնթին, վեցամյա Չիկագոյին և հինգ տարեկան Փսալմին։ Նախկին ամուսինները ամուսնացած էին 2014 թվականից, սակայն նրանց սիրո պատմությունն ավարտվեց 2022 թվականին։
