Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը, ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել:
Հիշեցնենք՝ անցյալ տարի դերասանուհին Մհեր Մկրտչյանի անվան թատրոնից ազատման դիմում էր գրել:
«Դժվար էր, ծանր, բայց բարոյական, ու էդպես կլինի միշտ ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք:
Հ.Գ. կներես Մուշեղիչ… մի օր ամեն ինչ լավ կլինի….»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Անին:
Նշենք, որ 2024 թվականին, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, լուծարվել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր «Իշխանություն» և «Իշխանություն 2» ֆիլմերի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: