Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Դաշնային հարկային ծառայությանը գրեթե երկու միլիոն ռուբլի է պարտք: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ «Զվեզդաչ» տելեգրամյան ալիքի՝ նրա «Բյութի Ակադեմիա» ընկերությունը 1,9 միլիոն ռուբլի է պարտք և հայտնվել է հարկայինի ուշադրության կենտրոնում։ Առայժմ Գոհար Ավետիսյանի ստուդիան շարունակում է աշխատել, հաշիվներն արգելափակված չեն, բայց ենթադրություն կա, որ նրան Ելենա Բլինովսկայայի և Լերչեկի ճակատագիրն է սպառնում։ Այդ կանայք նույնպես չէին վճարում հարկերը։ Մարաթոնների թագուհի Բլինովսկայան ձերբակալվեց, իսկ բլոգեր Լերչեկը տնային կալանքի տակ է։
Գոհար Ավետիսյանի մոտ ուսուցումը մեծ պահանջարկ ունի։ Չնայած ոչ բոլորին մատչելի արժեքին, տեղերը սպառվում են դասընթացից մի քանի ամիս առաջ: Գոհարը նաև վարպետության դասեր է անցկացնում ԱՊՀ-ում և առցանց կրթական դասընթացներ ունի: