Ջասթին Բիբերը ցուցադրել է նոր սանրվածքը

Ջասթին Բիբերը գրեթե երբեք չի հայտնվում հանրությանը առանց գլխարկի։ Հետևաբար, առանց գլխարկի զբոսանքի նրա հայտնվելը իրադարձություն է դարձել Նյու Յորքի համար:

Բիբերը հանրությանը ներկայացել է ծայրահեղ կարճ մազերով։ 30-ամյա երգիչը եղել է դեղին հուդիով, բեժ տաբատով և հարմարավետ կոշիկներով, հայտնում է Page Six-ը։

Հիթմեյքերն այս տարիների ընթացքում փորձել է մի շարք սանրվածքներ, սակայն երկրպագուները ամենաշատը սիրում են նրա կարճ մազերի տեսքը: Մի քանի տարի առաջ Ջասթինը որոշել էր փորձել նաև դրեդներ։ Դա մեղմ ասած, երկրպագուներին այնքան էլ դուր չէր եկել:

Ջասթինին ու Հեյլի Բիբերին վերջերս նկատել էին ժամադրության ժամանակ: Ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին ամուսինները փորձում են վերականգնել երջանիկ զույգի իրենց համբավը:

01/29/2025 Justin Bieber is spotted out solo in New York City. The Canadian singer wore a black cap, neon hoodie, khaki trousers, and slippers. [email protected] Please byline:TheImageDirect.com