Ռիհաննան այցելել է Լոս Անջելեսի դատարան՝ աջակցելու A$AP Rocky-ին: Նրա սիրելիին մեղադրում են 2021 թվականին Հոլիվուդում հրաձգության միջադեպի հետ կապված հանցավոր հարձակման մեջ։
Դատավարության ընթացքում երգչուհին նստել է A$AP Ռոքիի մոր և քրոջ կողքին։ Նախապես հայտնի է եղել, որ Ռիհաննան ցուցմունք չի տալու, սակայն երդվյալ ատենակալները քննարկել են նրանց հարաբերությունների պաշտոնական կարգավիճակը և թե որքանով կազդի նրա ներկայությունը դատարանի դահլիճում նրանց կարծիքի վրա, գրում է Variety-ն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին A$AP Rocky-ն ձերբակալվել էր Լոս Անջելեսի օդանավակայանում՝ 2021 թվականի նոյեմբերին տեղի ունեցած հրաձգության հետ կապված: Չնայած ռեփերին գրավի դիմաց ազատ են արձակել, սակայն պատմությունն ավարտված չէ։ Հայցվոր Թերել Էֆրոնը պնդում էր, որ արտիստը հրավիրել է իրեն հանդիպել Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում, որտեղ նրանք վիճել են: A$AP-ն ի վերջո ատրճանակն ուղղել է տուժողի վրա: Փամփուշտներից մեկը դիպել է Թերելի ձեռքին։ Հաջորդ օրը նա այդ մասին հայտնել է ոստիկանություն։
A$AP Rocky-ն իրեն մեղավոր չի ճանաչել և մերժել է 180 օրվա ազատազրկման միջնորդությունը՝ պնդելով, որ օգտագործել է ոչ իսկական հրազեն: Եթե նրա մեղքն ապացուցվի, աստղը ստիպված կլինի բանտում անցկացնել մինչև 24 տարի։