Ռոզա Ֆիլբերգը սպառնում է հրապարակել ամուսնու հետ ինտիմ կապ ունեցած հայտնի կոլեգաների անունները

Երգիչ Մհեր Արմենիա քույրը՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը սպառնում է հրապարակել արդեն նախկին ամուսնու հետ սիրային ու ինտիմ կապեր ունեցած երեք կոլեգաների անունները։

Նա նշել է, որ կոլեգաները հայտնի մարդիկ են, նրանցից երկուսը նույնիսկ երեխաներ ու ամուսին ունեն։

«Պաչիկով վարտիքներ։ Սպասեք։ Հիմա ինձ խնդրում են բարյացկամ լինել»,- գրել է նա՝ սպառնալով հրապարակել նամակագրությունները։

Ավելի ուշ Ինստագրամի իր սթորի բաժնում երգչուհին գրել է, որ չի ցանկանում փչացնել որևէ մեկի կյանքը, ցավ պատճառել, առաջինհերթին մեղադրում է ամուսնուն ու հենց նրան է ուղղված իր բոլոր մեղադրանքները։

Աղբյուր` Panorama.am