Անի Խաչիկյանը կտրուկ ոճափոխության է դիմել՝ գունափոխելով վարսերը, իսկ համարձակ կերպարն ամբողջացնում է հոնքի շրջանում փիրսինգը: Դերասանուհին ցույց է տվել, թե ինչպես են իր կերպարանափոխությանն արձագանքում ընկերներն ու գործընկերները: Գրում է BRAVO.am-ը:
Տեսանյութում են հայտնվել Խաչիկյանի որդին՝ Տեսլան, Համլետ Առաքելյանը, Հրաչ Քեշիշյանն ու կինը՝ Լուսինե Սահակովան, Ներսես Ավետիսյանը, Իննա Խոջամիրյանը, Մանե Մխոյանը, Ռոզի Ավետիսովան, Լուսինե Թովմասյանը և այլք:
Դերասանուհին մեկնաբանել է, որ ոճային փոփոխության նախաձեռնողը ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն է, որի «MALLորվածը» ֆիլմում դերի համար էլ փոխել է սանրվածքը:
«Սպասում էի, որ այս փոփոխությունն ավելի շատ բացասական արձագանք կունենա, բայց հաճելիորեն զարմացած եմ ընկերներիս ու բոլորի դրական կարծիքներից»,- խոստովանել է Խաչիկյանը: