«Միշտ համեմատել եմ, մինչ օրս էլ համեմատում եմ». Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանից հետո այլ տղամարդկանց ընտրելու մասին

«Ստիպված եմ ակումբային կյանքի մեջ մտել, քանի որ գալիս է մի պահ, որ մեծ բեմերից ու հեռուստաէկրաններից, անկախ քո կամքից, հետ ես մնում այդ ամենից, որովհետև արհեստական խոչընդոտներ են ստեղծվում և դժվարացնում են: Ես սիրում եմ տարբեր դժվարություններ հաղթահարել, բայց դա ոչ թե դժվարություն էր, այլ հիմնովին փակված էր: Ինձ ուրիշ հնարավորություն չէր մնում, 2000 թվականից արդեն 25 տարի է ակումբային կյանքով եմ ապրում:

Բայց երբեք չեմ հրաժարվել սեփական երգեր ունենալուց, տեսահոլովակներ նկարելուց և հյուրախաղերի մեկնելուց»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում ասել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:

Խոսելով Վազգեն Սարգսյանից հետո իր կյանքում ունեցած բարդ փուլի, տղամարդկանց ընտրելու մասին, երգրուհին նշել է, որ միշտ համեմտություններ են եղել, մինչ այսօր էլ լինում են: 

«Երբ քո կյանքում լինում է մի մարդ, ով օժտված է լինում մարդկային բոլոր դրական արժանիքներով, դա քեզ ամբողջ կյանքում հետապնդում է: Երբ որդիս որևէ խիզախ քայլ է անում, ես անկախ ինձնից համեմատում եմ»:

Լիլիթ Կարապետյանը նաև պատմել է, որ 9 տարեկանում կորցրել է հորը:

«Հետո 24 տարեկանում 2 կորուստ ունեցա: Մայրանալու ցանկություն իմ մեջ առաջացավ, երբ եղբայրս մահացավ: Մինչ մայրանալս միշտ մտածել եմ, որ պիտի ունենամ տղա երեխա, նա պիտի լինի Կարեն Կարապետյան: Մտածել եմ միայն դրա մասին ու երբ դու այդքան վստահ ես, որ շատ ես ուզում մի բան, ինքնաբերաբար լինում է»,- պատմել է երգչուհին: Գրում է Tert.am-ը: