«Գրկեի ու էլ երբեք բաց չթողնեի». Մանե Գրիգորյանը հոր հիշատակի օրվա կապակցությամբ տեսանյութ է հրապարակել

Այսօր Երգի պետական թատրոնի հիմնադիր, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հիշատակի օրն է։

«Արթուր Գրիգորյանի թողած ժառանգությունը շարունակում է ապրել, իսկ նրա երաժշտությունը շարունակում է հնչել, ներշնչել և կապել սրտեր։

Միշտ հիշում ու գնահատում ենք»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում: 

Սոցցանցի իր էջերում հրապարակում է արել նաև Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը: Նա հոր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է արել.

«Գրկեի ու էլ երբեք բաց չթողնեի»: