Քիմ Քարդաշյանը խիստ կանոններ է սահմանել՝ ինչպես պետք է նախկին ամուսնու կինը՝ Բիանկա Ցենսորին շփվի իր երեխաների հետ

Քիմ Քարդաշյանը խիստ կանոններ է սահմանել նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի կնոջ՝ Բիանկա Ցենսորիի համար, թե ինչպես պետք է շփվի  իր երեխաների հետ։ Այս մասին գրում է In Touch Weekly-ն։

Քարդաշյանի շրջապատից ինսայդերի փոխանցմամբ, նա դեմ չէ, որ Քանյե Ուեսթի նոր կինը շփվի իր երեխաների հետ։ Այնուամենայնիվ, մոդելը որոշակի կանոններ է սահմանել Բիանկա Ցենսորիի համար, որոնց նա պետք է հետևի։ Աղբյուրի հաղորդմամբ, ռեփերի կնոջն արգելվում է մերկ շրջել երեխաների աչքի առաջ։

«Նա նաև խնդրել է Բիանկային սահմանափակել օգտագործած քաղցրավենիքի քանակը: Նրանք նաև քնի խիստ ժամանակացույց ունեն, Քիմը ցանկանում է, որ նրանք հավատարիմ մնան նույն գրաֆիկին, ինչ տանը»,- հայտնել է աղբյուրը։

Ինսայդերը նշել է, որ Բիանկա Ցենսորին պետք է վերահսկի, թե Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երեխաները որքան ժամանակ են ծախսում գաջեթների վրա և ինչ սոցիալական ցանցեր են նրանք օգտագործում։

«Քիմը շատ խիստ է իր երեխաների հետ, և նա չի ցանկանում, որ նրանք մտածեն, որ կարող են անել այն, ինչ ցանկանում են միայն այն պատճառով, որ նրանք իրենց խորթ մայրիկի հետ են»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ,  բացատրել է աղբյուրը:

Քիմ Քարդաշյանն ու ռեփեր-դիզայներ Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն։ Աստղերը պաշտոնապես ամուսնալուծվել են 2022 թվականի նոյեմբերին։
 

Աղբյուր` Panorama.am