Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի որդին՝ Մարկուսը, ձերբակալվել է հարբած վիճակում վարելու և ապօրինի նյութեր պահելու համար։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
34-ամյա մառղիկն արդեն Հարավային Կալիֆորնիայի բանտում է։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու համար։ Միջադեպի մանրամասները դեռևս անհայտ են։
Ի դեպ, 2012թ.-ին Մարկուսն արդեն իսկ հայտնվել է տաբլոիդների գլխագրերում նույն պատճառով՝ տղամարդուն ձերբակալել էին հարբած վիճակում մեքենա վարելու և կալանքին դիմադրելու համար։
Հիշեցնենք, որ Մայքլ Ջորդանը հինգ երեխա ունի։