Դևա Կասելը ցույց է տվել՝ ինչպես է ժամանակ անցկացնում սիրելիի հետ. լուսանկար

Ինստագրամ սոցիալական ցանցում Դևա Կասելը լուսանկարների շարք է տարածել՝ ցուցադրելով իր առօրյան։

Դատելով նոր լուսանկարներից՝ մոդելը փոխել է իմիջը և թարմացրել սանրվածքը։ Աղջիկը ցույց է տվել, թե ինչպես է ժամանակ անցկացնում նկարահանումների արանքում ու հանգստանում իր սիրելիի՝ 25-ամյա Սաուլ Նանիի հետ։ «Ես սկսեցի MasterChef դիտել և սկսեցի ինձ բաց թողնել»,- մեկնաբանել է նա լուսանկարների շարքը: Դևան ցուցադրել է նաև իր խոհարարական փորձերը:

Հիշեցնենք, որ Դևա Կասելի և Սաուլ Նաննիի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին 2023 թվականի հոկտեմբերին։ Այնուհետև մոդելը սոցիալական ցանցերում կիսվել է ընկերոջ հետ լուսանկարով՝ մակագրելով այն. «Սա իսկական սեր է»: Զույգը հաստատել է իրենց հարաբերությունները անցյալ տարվա հունվարին՝ հայտնվելով Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում Dior-ի ցուցադրությանը։