«Գրեմմի 2025»-ն առանց Քիմ Քարդաշյանի. ինչու աստղը չներկայացավ մրցանակաբաշխությանը

Այս տարի Քիմ Քարդաշյանը չի կարողացել ուրախացնել իր երկրպագուներին Գրեմմիի կարմիր գորգի վրա դիտարժան տեսք ունենալով, բայց, այնուամենայնիվ, իր ժամանակը օգտակար է անցկացրել։

Մրցանակաբաշխությանը մասնակցելու փոխարեն Քիմը նախընտրել է օրը նվիրել ընտանիքին և այն անցկացրել դստեր՝ Նորթի հետ, հայտնում է Daily Mail-ը։ Գործարար կինը 11-ամյա Նորթի հետ Հոլիվուդի Pantages կինոթատրոնում ներկա է եղել Wicked ֆիլմի պրեմիերային։

Ի դեպ, երեխայի հայրը՝ Քանյե Ուեսթը այլ մտքի է եղել: Ռեփերն ու նրա կինը՝ Բիանկա Ցենսորին, ցնցող կերպով են հայտնվել Գրեմմիի գորգի վրա (աղջկա գրեթե մերկ կերպարը դեռ քննարկվում է համացանցում)։ Ի դեպ, զույգը լքել է միջոցառումը մինչ գլխավոր շոուի սկսվելը։ Պարզվել է, որ նրանց ոչ ոք չի հրավիրել տարվա գլխավոր երաժշտական ​​միջոցառմանը։