Բեյոնսեի զգեստը հուսախաբ է արել նրան հենց «Գրեմմի»-ի բեմում. մի անհարմար դետալ փչացրել է կերպարը

Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Գրեմմի» մրցանակաբաշխության 67-րդ արարողությունը, որտեղ մեծարվել են նախորդ տարվա գլխավոր երաժշտական նվաճումները։ Այսպես, հերթական անգամ առանց բաղձալի արձանիկի չի մնացել նաև Բեյոնսեն, նա հաղթող է դարձել «Տարվա լավագույն ալբոմ» և «Տարվա լավագույն քանթրի ալբոմ» անվանակարգերում՝ Cowboy Carter ձայնասկավառակի համար:

Երգչուհին ավանդաբար բաց է թողել կարմիր գորգը, սակայն մենք կարողացել ենք նրա կերպարը տեսնել հենց արարողության ժամանակ։ Բեյոնսեն ներկայացել է Schiaparelli-ի ոսկեգույն զգեստով, որը հատուկ նրա համար ստեղծել է նորաձեւության տունը։ Ճիշտ է, այն հուսախաբ է արել աստղին ամենապատասխանատու պահին։ Կրծկալի երկաթները պատռել են գործվածքը և բառացիորեն խրվել Բեյոնսեի մաշկի մեջ։

LOS ANGELES, CALIFORNIA – FEBRUARY 02: (FOR EDITORIAL USE ONLY) Beyoncé accepts the Best Country Album award for “Cowboy Carter” onstage during the 67th GRAMMY Awards at Crypto.com Arena on February 02, 2025 in Los Angeles, California. (Photo by Amy Sussman/Getty Images)