Ուկրաինացի արտիստ Անդրեյ Դանիլկոն, ով հանդես է գալիս Վերկա Սերդուչկա բեմական անունով, կարող է մոբիլիզացվել երկրի Զինված ուժերում (ԶՈՒ), քանի որ նա զորակոչային տարիքի է։ Այս մասին գրում է Shot Տելեգրամ ալիքը։
Հաղորդվում է, որ դրա հետ կապված՝ 51-ամյա Դանիլկոյին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Բացառություն կարող են լինել ի պաշտպանություն Կիևի համերգները՝ մշակույթի նախարարության թույլտվությամբ։ Սակայն նման շրջագայության ընթացքում արտիստին պետք է ուղեկցի հատուկ ծառայությունների աշխատակից, ով կապահովի երգչի վերադարձը հայրենիք գործուղումից։
Նշվում է նաև, որ երգչի համերգներից ստացված ողջ հասույթը պետք է ուղարկի Ուկրաինայի նախագահի գրասենյակ։ Այնտեղ կորոշեն, թե գումարի որ մասը վճարեն արտիստին։
Ըստ Shot-ի, Դանիլկոն արդեն մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է այս պայմանները եվրոպական երկրների միջոցառումների ղեկավարներին։
Աղբյուր` Panorama.am