«Ազգագրության թատրոնի ճյուղը 2006 թվականին հիմնել է Գագիկ Գինոսյանը: Հիմնական նպատակը եղել է հայկական կենցաղավարության մեջ ցույց տալ ավանդական մշակույթը, ծեսը:
Այսինքն՝ հանդիսատեսի համար ստեղծել պատրանք, որ հանդիսատեսը գտնվում է, մեր ժամանակներից 2 կամ 3 հարյուր տարի առաջվա դրվագներում, իրավիճակներում, որտեղ հնարավորություն ունի ծանոթանալու և՛ կենցաղավարության ձևին, և՛, թե ինչ դեր են ունեցել արդեն ծիսական բաղադիչները՝ պարը, երգը և այլն»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանը։
Այս ժանրում «Կարին»-ը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, արդեն ունեցել է 7 ներկայացում, որոնցից մեկն էլ հենց եղել է «Խնգահոտ Էրգիր»-ը, որը 2007 թվականին է բեմադրվել :
Հիմա այն վերաբեմադրվում է նոր դերասանական կազմով և նոր ռեժիսորի բեմադրությամբ: