«Խորենն այնպես է կերտել կերպարը, որ ես այդքան լավ ճանաչելով նրան, ինձ թվալու է հենց Սպարապետն է». Լիլիթ Կարապետյանը՝ «Վազգեն. վերջին Սպարապետ» ֆիլմի մասին

«Անչափ տպավորված եմ, այդքան նմանություն և կերպարը ճիշտ կերտել՝ հայացքից սկսած, ես նման բան չէի պատկերացնի: Շատ իրական է: 

Վստահ եմ, բոլորս ինչքան որ սիրել ենք նրան, այս ֆիլմից հետո հարյուրապատիկ ավելանալու է: Խորենն այնպես է կերտել կերպարը, որ ես այդքան լավ ճանաչելով, ինձ թվալու է հենց Սպարապետն է:

Իմ կերպարը ֆիլմում չկա, հակառակ դեպքում ինձ կզանգեին, ինձնից ինչ-որ պատմություններ կիմանային, բայց ես նորմալ եմ համարում դա, գուցե նրանք, ովքեր դա նկարում են, իրենց հետաքրքիր չի եղել Սպարապետի անձնականը»,- խոսելով «Վազգեն. Վերջին Սպարապետ» ֆիլմի էկրան բարձրանալու մասին՝ MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում, ասել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:

Հիշեցնենք՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հասնելի կլինի մարտի 5-ից՝ բոլոր կինոթատրոններում: Գրում է Tert.am-ը: