Երգիչ Արմենչիկը մենահամերգներով հանդես է գալու Եվրոպայում։ Մարտի 24-ից սկսվում է երգչի համերգային շրջագայությունը։ Հայտնում է Armlur.am-ը:
Իր ինստագրամյան միկրոբլոգի էջում Արմենչիկը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ մարտի 24-ին լինելու է Փարիզում, մարտի 25-ին՝ Մարսելում, մարտի 28-ին՝ Վալենսիայում և մարտի 29-ին՝ Բրյուսելում։
Տեսանյութում երգիչը նշել է, որ կարոտել է բոլոր երկրպագուներին և շատ շուտով կհանդիպի երկրպագուներին։
Նշենք, որ Արմենչիկը լինելու է իր նվագախմբի հետ։