Մադրիդի «Ռեալի» խաղացողը բաժանվել է ընկերուհուց և սկսել հանդիպել նրա մոր հետ

Իսպանական լրատվամիջոցները հայտնել են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆրան Գարսիան բաժանվել է ընկերուհուց և սկսել հանդիպել նրա մոր հետ։ sports.ru-ն գրում է, որ լուրերի համաձայն, վերջերս մադրիդցի ձախ պաշտպանի ընկերուհին նրան «բռնացրել է» իր մոր հետ անկողնում։ Այս լուրերի հաստատում չկա, սակայն վերջերս Ֆրան Գարսիայի ընկերուհու հաշիվը դարձել է անձնական։

Այս լուրերը հաստատող որևէ ապացույց չկա, սակայն վերջերս Ֆրան Գարսիայի ընկերուհու հաշիվը դարձել է փակ։ Ֆրանն ու իր ընկերուհի Էստելլան դեռ հետևում են միմյանց,  աղջիկը չի ջնջել միասին համբուրվելու և պարելու տեսանյութը։

Այս ամենը կարծես կեղծիք լինի: Բայց մեկնաբանություններում արդեն կատակում են, որ ֆուտբոլիստը «չի ցանկացել իր ընկերուհու համար ամուսին դառնալ, այլ որոշել է դառնալ նրա խորթ հայրը»։ Եվ որ «աղջկա տատիկը պետք է պատրաստ լինի»։

Աղբյուր` Panorama.am