Հունաստանը «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում հանդես կգա Պոնտոսի հույների ցեղասպանության մասին երգով։
Երգը կոչվում է «Աստերոմատա», ինչը նշանակում է «Աչքերն ինչպես աստղեր»։ Հունաստանն այս տարի մրցույթում կներկայացնի Կլավդիա Պապադոպուլուն։
Նա ծնվել է 2002 թվականին Հունաստանի Ատիկա պատմական շրջանում։ Կլավդիան ծագումով պոնտացի է։
Երգչուհին հայտնի է դարձել 2018 թվականին, երբ մասնակցել է «Հունաստանի ձայնը» հաղորդաշարի 5-րդ եթերաշրջանին։ Նա հասել է մրցույթի եզրափակիչ փուլը, բայց եռյակում չի ընդգրկվել։
«Եվրատեսիլի» ազգային ընտրության ժամանակ 12 մասնակցից հենց Կլավիդան է հաղթող ճանաչվել։ Քվեարկությունը որոշվել է համակցված սկզբունքով` 50%-ը հեռուստադիտողների ձայներն են, 25%-ը՝ հունական ժյուրին, 25%-ը՝ միջազգային ժյուրին։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2025»-ի կիսեզրափակիչն ու եզրափակիչն անցկացվելու են Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 13-ին, 15-ին և 17-ին։