44-ամյա Ժիզել Բունդխենը և 35-ամյա Խոակիմ Վալենտեն ծնողներ են դարձել։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Դեռ պարզ չէ, թե կոնկրետ երբ է մոդելը լույս աշխարհ բերել իր երրորդ երեխային։ Լրատվամիջոցները չեն հայտնել նաև նորածնի սեռը։ Սպասենք Ժիզելի սոցցանցերում լուրերի պաշտոնական հաստատմանը։
Այն մասին, որ մոդելը Խոակիմից երեխայի էր սպասում, հայտնի դարձավ անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին։ «Ժիզելն ու Խոակիմը ոգևորված են իրենց կյանքի այս նոր էջով և անհամբեր սպասում են իրենց ողջ ընտանիքի համար խաղաղ և սիրառատ միջավայր ստեղծելուն»,- այն ժամանակ People-ին ասել էր աղբյուրը: