Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե ինչ կարող էր դառնալ, եթե չլիներ ֆուտբոլը, և խոսել բասկետբոլի հանդեպ իր սիրո մասին։
«Եթե ես ֆուտբոլիստ չլինի՞։ Միգուցե փորձեի բասկետբոլիստ լինել, բայց փոքր եմ (ծիծաղում է): Ինձ այն դուր է գալիս, մենք թիմ ունենք այստեղ՝ Մադրիդում: Իմ սիրելի թի՞մը։ Դա կախված է հանգամանքներից։ Ես պարզապես երկրպագու եմ»,- championat.com-ի հաղորդմամբ, ասել է Մբապեն «Ռեալի» յութուբյան ալիքին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման։ Այս ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 21 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր` Panorama.am