Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը ձմեռային ֆոտոշարք է հրապարակել, որին կից գրել է.
«Երբեմն գալիս է ձմեռը, երբեմն՝ ամառը։ Եթե ձեզ համար միշտ նույն եղանակը լինի, մի օր կզգաք լճացման պահը։ Լճանալն էլ երբեմն պետք է, որպեսզի վերագտնենք ինքներս մեզ ու նոր ուժով շարունակենք առաջ շարժվել։ Պետք է սովորել սիրել այն ամենը, ինչ տեղի է ունենում, դա է այն, ինչ ես անվանում եմ հասունություն։
Պետք է սիրել այն, ինչ արդեն կա։ Մարդն ապրում է «եթե լիներ» կամ «լավ կլիներ» գաղափարներով, բայց իրականությունը ոչ թե «լիներ»-ն է, այլ «կա»-ն։ Իրականությունն արդեն իսկ այստեղ է։ Այն ամենը, ինչ թվում է, թե «կլիներ լավ», ընդամենը երազանք է։ Ինչպիսին էլ լինի իրականությունը, այն լավն է։
Սիրեք այն, ուրախացեք ու թուլացեք նրա մեջ։ Եթե ինչ-որ բան անցնում է, հրաժեշտ տվեք դրան։ Կյանքը հոսում է ու փոխվում, ու ոչ ոք չի մնում նույնը։ Երբեմն բացվում են լայն հնարավորություններ, երբեմն էլ շարժվելու տեղ չկա։ Երկուսն էլ լավ են, երկուսն էլ կյանքի նվերներ են։
Պարզապես վայելեք այն, ինչ տեղի է ունենում հենց հիմա։ Վաղը գուցե մի բան փոխվի ու այն ուրիշ լինի՝ վայելեք նաև այդ ուրիշը։ Հետո գուցե տեղի ունենա ևս մի բան՝ վայելեք նաև այդ երրորդը։ Ապրեք այս աշխարհում։
Երբեմն շոգ է, երբեմն՝ շատ ցուրտ, բայց երկուսն էլ անհրաժեշտ են։ Հակառակ դեպքում կյանքը կդադարի»:
![](https://showbiz.am/wp-content/uploads/2025/02/1-2-819x1024.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2025/02/954860bc-8f55-46ed-9327-e5d64fb0c7ca-819x1024.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2025/02/297348ea-496d-45aa-815d-6f4a8df25bb0-819x1024.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2025/02/10cffc13-2c29-43b9-8fad-7156a8f40288-819x1024.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2025/02/ec9d99bc-6196-4ba7-acb4-9deb296520a7-819x1024.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2025/02/49492bdd-4d9e-4886-bba0-723126bef86f-819x1024.jpg)