Իվետա Մուկուչյանի «Սիրում եմ» տեսահոլավակի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

Փետրվարի 11-ին՝ Սիրո տոներին ընդառաջ, երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրեց իր նոր՝ «Սիրում եմ» աշխատանքը, որն առաջինը դիտելու հնարավորություն ունեցան տեսահոլովակի առիթով կազմակերպած փակ դիտման հյուրերը:

«Ես ու Սերժոն դեռ տարիներ առաջ ցանկանում էինք Ապո Սարգսյանի «Սիրտս խփում է» երգը նոր շնչով ներկայացնել: Առհասարակ, ռետրո ծրագիր ներկայացնելու միտք ունենք: Ոչ միայն այս երգը, այլ նաև մտադրություն ունենք ռետրո ծրագիր իրականացնել «Դաշտերով» նախագծից հետո: Սերժոն «Դաշտերով» ալբոմի հեղինակն է ու գործիքավորել է «Դաշտերով», «Նինո», «Ղափամա» և այլ ստեղծագործություններ, որոնք իմ և Արամ Mp3-ի կատարմամբ առաջատար էին ու իսկապես շատ էին սիրվել հանրության կողմից: Մինչ այդ էլ Սերժոյի հետ նոր ոճով «Արի յար» ու «Հարս» տեսահոլովակներն էինք նկարահանել: Վստահ եմ՝ կրկին փոխելու ենք Հայաստանի երաժշտական ռիթմը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Մուկուչյանը:

Երգչուհու խոսքով՝ այս տեսահոլովակն իր ամենամասշտաբային աշխատանքներից է.

«Տեսահոլովակում նկարահանվել են 100-ից ավել մարդ: Նրանցից շատերն առաջին անգամ էին աշխատում տեսախցիկի հետ: Մենք 2 շաբաթ աշխատել ենք բոլորի հետ, որովհետև նրանք անընդհատ կադրում են ու, եթե նրանից մեկը մի ակնթարթ նայի տեսախցիկին, կադրը չի ստացվի: Սահմանափակ ժամանակում բարդ էր, բայց կարողացանք հաղթահարել լավ թիմի շնորհիվ: Նման դրական նախագիծ դեռ չեմ ունեցել: Մենք սովոր ենք, որ ամեն ինչ անհարթ պիտի անցնի, իսկ երբ ամեն ինչ այսքան հարմոնիկ է ստացվում, մենք զարմանում ենք: Ես կուզեի ստանդարտը փոխել, որպեսզի դրականը լիներ նորմալ, ոչ թե նեգատիվը»,- ասաց երգչուհին:

Իվետան խոստովանեց, որ ռիսկային քայլի էր գնացել, քանի որ վստահել էր հանրության համար ոչ հայտնի ռեժիսորի՝ Ալբերտ Սարգսյանի, սակայն վերջինս լիովին իրականցրել է իր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստանալով ֆիլմ հիշեցնող համարձակ ու վառ տեսահոլովակ: Ի դեպ, Ալբերտը նաև բեմադրող օպերատորն է:

Հավելենք, որ երաժշտական պրոդյուսերը Սերժոն է: Ռեժիսոն ու օպերատորը Ալբերտ Սարգսյանը: Նախագծի դիզայները Ալբերտ Գրիգորյանն է, մոնտաժն ու գունամշակումն իրականացրել է Տիգրան Վանյանը: Խորեոգրաֆիայի հեղինակներըը Աիդա Սիմոնն ու Հասմիկ Թանգյանն են: Պրոդյուսերը Ալեքսանդր Մհերյանն է

6000,4000,0,0.45,-1
6000,4000,0,0.45,-1
6000,4000,0,0.45,-1
6000,4000,0,0.45,-1
6000,4000,0,0.45,-1

Լուսանկարները՝ Լիանա Փանոսյանի