Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուպ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։ Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Ինչպես տեղեկանում ենք որոշումից, «Դոպինգ Սփեյս» ընկերությունից հայտնել են, որ համերգի չեղարկումից առաջ կատարվել էին որոշ չվերականգնվող ծախսեր, ներառյալ՝ արտիստին վճարված հոնորարը, սակայն Սնուփ Դոգը համերգի համար ստացած հոնորարը հետ է վերադարձրել։
Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայում մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։
Հիշեցնենք, որ կառավարությունը 2,318 մլրդ դրամ էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար 2023-ի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում, համերգն այնուհետև տեղափոխվեց 2024 թվականին, որը հետագայում չեղարկվեց։
Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ: