«Երբ վիրավորում եք Լիա հաղորդավարուհուն, դուք վիրավորում եք ինձ». Լիա Զախարյանը՝ «Սեքսադարան» հաղորդմանն ուղղված քննադատությունների մասին

«Ես այդտեղ Լիա Զախարյանը չեմ, կապ չունի, որ ես վարում եմ այդ հաղորդումը: Ինձ համար ռիսկային էր դա, որովհետև առաջին անգամ պետք է լինեի այդ կերպարում: Ես երբևէ չեմ եղել գրավիչ և թովիչ աղջկա կերպարի մեջ, դա ինձ համար նորություն էր: Ես դրան իսկապես պատրաստվել եմ, որովհետև պետք է մաքսիմալ պրոֆեսիոնալ լինեի իմ առջև դրվող խնդրի համար:

Ես ինքնուրույն չեմ որոշում ինչ խոսեմ եթերից, չունեմ այդ իրավունքն ու իրավասությունը խոսել միայն իմ մտքերից, փորձառությունից կամ ցանկություններից: Ես խոսում եմ սցենարիստի կողմից մշակված սցենարով: Ես ինքնուրույն չեմ որոշում, թե ինչ կերպարով ներկայանամ:

Ցանկացած քննադատություն, եթե դա բացասական ձևով է արտահայտվում, ցավեցնում է մեզ: Մենք սովորական մարդ ենք և վատ մեկնաբանությունից տխրում ենք, լավ գրածից ժպտում ու ուրախանում ենք: Բայց, երբ դուք վիրավորում եք Լիա հաղորդավարուհուն, առանց գիտակցելու, որ ձեր մեկնաբանությունը կարդում է ոչ թե Լիա հաղորդավարուհին, այլ Լիա անհատը, դուք վիրավորում եք ինձ: Բայց մենք այնքան մեծ կամքի ուժ ունենք, որ ոչ ոքի վատ չենք պատասխանում ու վատը չենք կամենում»,- անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին ու վատ մեկնաբանություններին՝ «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում, ասել է դերասանուհի Լիա Զախարյանը: Գրում է Tert.am-ը: