Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ իրեն պատկանող SKIMS ապրանքանիշը համագործակցում է սպորտային հագուստի, կոշիկի և պարագաների արտադրության ոլորտի հսկաներից մեկի՝ Nike-ի հետ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, SKIMS-ն ու Nike-ը 2026-ին ներկայացնելու են համատեղ հավաքածու, որը կոչվելու է NikeSKIMS:
Nike-ը հայտել է, որ նոր ապրանքանիշը կներառի մարզական հագուստ, կոշիկ և պարագաներ կանանց համար: Առաջին հավաքածուն կներկայացվի ԱՄՆ-ի որոշ մանրածախ կետերում, ինչպես նաև NikeSKIMS-ի կայքում:
