Ինֆլյուենսեր Մարիաննա Վարդանյանն, ով բավական ակտիվ է համացանցում, ինստագրամյան իր էջում Կիպրոսից նոր լուսանկարներ է հրապարակել ու դրանք մակագրել՝ «Ակնթարթներ Կիպրոսից»:
Նշենք, որ Մարիաննան ամուսնացած է հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ: Զույգն ամուսնացել է 2012-ին: Չնայած դերասանն իր կնոջը հանդիպել է 27 տարեկանում, բայց խոստովանել է, որ Մարիաննան եղել է իր առաջին ընկերուհին, քանի որ ինքն ուշ է սիրահարվում։ Գարիկն էլ եղել է Մարիաննայի առաջին ընկերը։ 1 տարի հանդիպելուց հետո զույգն ամուսնացել է։




