Աշխարհահռչակ իտալացի դերասանուհի, մոդել Մոնիկա Բելուչիի դուստրը՝ Դևա Կասելը շարունակում է հստակ քայլերով ավելի մեծ բարձունքներ գրավել։ Գրում է Armlur.am-ը:
Դերասանուհու դուստրն այս անգամ հայտնվել է հանրահայտ «Grazia» ամսագրի շապիկին։
Նշենք, որ Դևա Կասելը նկարահանվել է իտալական «The Leopard» հեռուստասերիալում, որը ցուցադրվում է «Netflix» սթրիմինգային հարթակում։
Հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են 2023 թվականին Սիցիլիայում։ Հեռուստասերիալն ունենալու է 6 էպիզոդ։
Հավելենք, որ Դևա Կասելը նկարահումներին միացել է 2023 թվականի ապրիլ ամսից։
