Ինչ տեսք ունի Սելենա Գոմեսի և Բենի Բլանկոյի նոր տունը

Վերջերս հայտնի դարձավ, որ Սելենա Գոմեսն ու Բենի Բլանկոն միասին ձեռք են բերել համատեղ առանձնատուն։ Այժմ Page Six-ը հրապարակել է աստղերի տան առաջին լուսանկարները։

Ի դեպ, սիրահարները որոշել են համատեղ գնումներ կատարել դեկտեմբերին նշանադրության մասին հայտարարելուց ընդամենը մի քանի օր անց։ Ինչպես հայտնի է, առանձնատունը գտնվում է Բևերլի Հիլզում և զույգին արժեցել է 35 միլիոն դոլար: Առանձնատունը նախագծված է իսպանական ոճով և ունի յոթ ննջասենյակ, 12 լոգասենյակ, գրադարան, ջերմոց։

Ի դեպ, տունը նախկինում պատկանել է հայտնի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսին, ով նկարահանել է «The Hangover», «Joker» և շատ այլ սիրված ֆիլմեր։

Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսի և Բենի Բլանկոյի նշանադրության մասին լուրը հայտնվեց անցյալ տարվա դեկտեմբերի վերջին։ Նրանք վերջերս երկար համատեղ հարցազրույց են տվել, որում պատմել են իրենց սիրավեպի հուզիչ մանրամասները։