Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի փոխարեն կվարի նրա հաղորդումը

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի փոխարեն կվարի НТВ հեռուստաալիքով հեռարձակվող  «Ч.Т.Д» հաղորդումը, քանի որ Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Մարգարիտա Սիմոնյանը НТВ-ի հեռուստադիտողներին ասել է, որ հաղորդաշարի եթերում՝ այս տարվա  թողարկումների ընթացքում կպատմի Մեծ Հայրենական պատերազմի հերոսների, նրանց սխրագործությունների մասին։

НТВ-ի տարածած հաղորդագրությունում էլ նշվում է, որ  Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին Մարգարիտա  Սիմոնյանի վավերագրական նախագիծը կցուցադրվի փետրվարի 22-ին՝ «Ч.Т.Д» հաղորդման շրջանակում։