«Մի անգամ դպրոցում 2. վերջին պահապանը» ֆիլմը շուտով մեծ էկրան կբարձրանա

Նոր պատմություն, նոր արկածներ, նոր հերոսներ ու հերոսություններ. «Մի անգամ դպրոցում»-ի 2-րդ մասը շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին: Հայտնում է Tert.am-ը:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանը, Վահագն Գալստյանը, Սամսոն Ստեփանյանը, Անահիտ Մանուկյանը, Նիկոլ Ղուկասյանը, Արա Սարգսյանը:

Դպրոցի գրադարանավար Վաչիկն ինչ-որ հրաշքով անհետանում է, ու նրա փոխարեն մեր աշխարհում է հայտնվում Դոն Կիխոտը։

Այդ ամենի միակ ականատեսը տասներկուամյա Հայկն է, ով այժմ պետք է բացահայտի այդ տեղափոխության գաղտնիքը, հասկանա, թե ինչ առեղծվածային գիրք է հանձնել իրեն Վաչիկն անհետանալուց առաջ, ու թե ինչու է դպրոցի նորանշանակ տնօրեն Կոգովյանն ամեն գնով փորձում գտնել Վաչիկին ու նրա առեղծվածային գիրքը։

Ֆիլմը մարտի 13-ից կլինի բոլոր կինոթատրոններում: