«Միսս Եվրոպա» մրցույթը, որը կյանքի է կոչվել 1927 թվականին, ունի պատմական նշանակություն և միավորում է Եվրոպայի և Ասիայի երկրներին՝ ընդգծելով մշակութային բազմազանությունը և փոխըմբռնման ու միասնության ցանկությունը։ Այն ոչ միայն ցուցադրում է մասնակիցների գեղեցկությունը, այլև հարթակ է ծառայում սոցիալական կարևոր հարցերի քննարկման և մշակութային փոխանակման համար:
Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացրեց Մարիա Շուքուրյանը: Նա ցուցարել է հայկական տարազը, որը խորհրդանշում է տոկունություն և մեր ազգային ինքնությունը։

Մրցույթին նախապատրաստվելու ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև այցելելու մշակութային վայրեր Բեյրութում, ինչպես նաև մասնակցել գործարար ոլորտի ներկայացուցիչների պաշտոնական այցելություններին և ասուլիսներին։
Մրցույթին կարող են մասնակցել նաև 28 տարեկանից բարձր անձիք, ամուսնացած կանայք և մայրեր՝ վերաիմաստավորելով գեղեցկությունն՝ ավանդական չափանիշներից դուրս:

«Միսս Եվրոպա 2025»-ը շարունակում է ոգեշնչել՝ հարգելով բազմազանությունն ու ուժը՝ հնարավորություն տալով կանանց կիսվել իրենց պատմություններով համաշխարհային բեմում:
Հատկանշական է, որ «Միսս Եվրոպա 2025»-ին Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Շուքուրանը հայտնվել է ԹՈՓ-10՝ լավագույն տասնյակում, որը, մեր ներկայացուցչի գնահատմամանբ, բավականին մեծ և արդար հաղթանակ է: Մարիան արժանացել է «Miss Europe – Runner up» տիտղոսին, և ստացել գեղեցիկ թագ:
Հիշեցնենք նաև, որ այս տարի ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 24 երկիր: Նշենք նաև, որ եզրափակիչը շուտով հերարձակվելու է միջազգային MTV ալիքով:

