Մայքի Մեդիսոնը «Անորա» ֆիլմում իր դերի համար սովորել է մերկապար

Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Դերասանուհու խոսքով, նա մի քանի ամիս անցկացրել է մերկապարուհիների ճամբարում, որտեղ կատարելագործել է ձողի վրա պարելու իր հմտությունները։ Դերասանուհուն անհրաժեշտ էր դասընթացներն՝ ավելի իրատեսական խաղալու համար։
«Ես բավական հաճախ մարզվել եմ ձողի վրա և գնացել եմ մերկապարուհիների ճամբար, որտեղ ինձ սովորեցրել են, թե ինչպես պարել և թրթռել, ինչը ստրիպտիզ ակումբի մշակույթում կարևոր մաս է, մի բան, որը ես չգիտեի, թե ինչպես անել»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է Մեդիսոնը:

Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի աշխատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։  Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառնալիքի ներքո, քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:

Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։

Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ դու նման ես իմ 18-ամյա դստերը: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։

Ֆիլմում հանդես են գալիս նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը, Վաչե Թովմասյանը։ 

Ֆիլմը մի շարք հեղինակավոր կինոփառատոներում արժանացել է գլխավոր մրցանակին։ «Anora»-ն ներկայացված է «Օսկարի»՝ մի քանի անվանակարգում։

Աղբյուր` Panorama.am