Անժելա Սարաֆյանի լուսանկարները՝ Ֆրիդա Կալոյի թանգարանից

Դերասանուհի Անժելա Սարաֆյանը Մեխիկոյում այցելել է Ֆրիդա Կալոյի թանգարան և վերադարձել գեղեցիկ լուսանկարներով: Նա ծաղիկներով վառ զգեստով է եղել, իսկ մազերը հարդարել է նկարչուհու պես: Գրում է BRAVO.am-ը:

Հետևորդները շատ են հավանել գունային հրավառությունն ու ևս մեկ անգամ հիացել հայ դերասանուհու գեղեցկությամբ: Ահա մեկնաբանություններից մեկը. «Ցնցված եմ, թե որքան աներևակայելի ու անհավանական գեղեցիկ եք»:

2024-ի ամռանը հայտնի էր դարձել, որ Անժելա Սարաֆյանը նկարահանվելու է «El Gato» սերիալում, որի գործողությունները տեղի են ունենում Մեքսիկայում: Սարաֆյանը Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Էլիզ Ղազանչյանի դերում է: