Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմը էկրան բարձրացավ 2022 թվականին։ Չնայած ֆիլմի պրեմիերայից շատ ժամանակ է անցել, առեղծվածային սուպերհերոսի դերում «Մթնշաղի» աստղը դեռ պաշտոնապես չի հայտնվել DC տիեզերքի աշխարհ: Դրա պատճառով դերասանը չի նկարահանվում Բեթմենի բոլոր ֆիլմերում և սերիալներում։
Շարունակությունը՝ Batman: The Brave and the Bold-ը, նախատեսվում է թողարկել 2027 թվականին։ Ինչպես հաստատել են DC Studios-ի համաղեկավարներ Փիթեր Սաֆրանը և Ջեյմս Գանը, Փաթինսոնի հետ ֆիլմը դեռ համարվում է տիեզերքից առանձին նախագիծ, ինչի պատճառով էլ դերասանը, ամենայն հավանականությամբ, չի խաղա գլխավոր դերը ապագա ֆիլմում։
«Չափազանց քիչ հավանական է. <…> Ես ոչինչ չէի բացառի: Նա կարող էր այլ տեղում հայտնվել։ Բայց այս դերի համար դերասան դեռ չկա»,- խոստովանել է Գանը։
Եվ չնայած Ռոբերտը դեռ չի դարձել DC տիեզերքի լիարժեք մասը, նրա մասնակցությամբ ֆիլմի շարունակությունն արդեն մշակման փուլում է։