«Մայրս ասում էր՝ աղջիկ ջան, քո տեղը բեմի վրա է, ոչ թե կարի մեքենայի հետևում թաքնված». Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ վերհիշելով Amva 2024-ը, ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով իր մայրիկին ու հայրիկին, ինչպես նաև երկրպագուներին, որոնց շնորհիվ այսօր ստեղծագործում է: 

«Ցանկանում եմ շնորհավորել իմ մայրիկին, որովհետև, երբ ես սովորում էի Դիզայն ակադեմիայում, կարի մեքենայի հետևում թաքնված, նա ասում էր՝ «Աղջի՛կ ջան, դու բեմի վրա պիտի լինես, ոչ թե կարի մեքենայի հետևում: Աշխատի՛ր քո անվան վրա, հետո քո անունը կաշխատի քեզ համար»։

Հայրս ասում էր՝ «2 աղջիկ ունեմ, կամուսնանան, Մուկուչյան ազգանունը կմոռանան»: 

Շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ Մուկուչյան ազգանունը կհիշեն, շնորհակալ եմ, որ թույլ եք տալիս Մուկուչյանը ստեղծագործի ձեզ համար»,- գրել է երգչուհին: