Դեմի Մուրը Օսկարի հավակնորդների ընթրիքից լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Դեմի Մուրը ինստագրամյան իր էջում Օսկարի հավակնորդների ընթրիքից լուսանկարներ է հրապարակել: 

«Մեծ պատիվ է լինել այս անհավանական անհատներով լի սենյակում»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք՝ տարվա գլխավոր կինոիրադարձությունը՝ 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին: