Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստր Դևա Կասելը և նրա սիրելին՝ Սաուլ Նանին, ներկա են եղել «Հովազը» սերիալի պրեմիերային, որը տեղի է ունեցել Հռոմում։ Այս մասին հայտնում է Paris Match-ը։
Սիրահարները հայտնվել են ախրոմատիկ գույներով։ 20-ամյա Դևա Կասելը միջոցառման համար ընտրել է մոնոխրոմ սպիտակ տաբատ՝ այն լրացնելով առօրյա սանրվածքով։ Մինչ Սաուլ Նանին ընտրել է ավելի հանգիստ տոտալ սև հանդերձանք՝ սև ջինս և կաշվե բաճկոն:
«Հովազը» սերիալի գործողությունները տեղի են ունենում 1860-ականներին Սիցիլիայում սոցիալական հեղափոխության ֆոնին: Դևա Կասելը մարմնավորել է գլխավոր հերոսին՝ Անժելիկ Սեդարային։ Իսկ նրա սիրելին հանդիսատեսի առջև կհայտնվի Տանկրեդի Ֆալկոներիի դերում։ Նախագիծը բաղկացած է լինելու վեց դրվագից։
Ի դեպ, The Leopard-ի պրեմիերային ընդառաջ Դևա Կասելը և Սաուլ Նանին լուսանկարվել են Vanity Fair-ի իտալական թողարկման շապիկի համար։
