Իլոն Մասկը 14-րդ անգամ հայր է դարձել

Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը 14-րդ անգամ հայր է դարձել։ KP.RU-ն գրում է, որ Neuralink Corporation-ի թոփ-մենեջեր Սիոբհան Զիլիսը լույս աշխարհ է բերել չորրորդ երեխային։

Հենց Սիոբհան է հայտնել փոքրիկի ծննդյան մասին։ Նա իր անձնական բլոգում գրառում է հրապարակել, որում ընդգծել է, որ փոքրիկին անվանակոչել են Սելդոն Լիկուրգ։ Նորածինը Մասկի և Զիլիսի չորրորդ երեխան է։ Ընդհանուր առմամբ, սա արդեն ձեռնարկատիրոջ 14-րդ ժառանգն է. նա երեխաներ ունի տարբեր կանանցից։

Մասկը երեխայի մոր գրառման տակ միայն «սիրտ» էմոջի է թողել։

Աղբյուր` Panorama.am