Netflix-ը հրապարակել է «Աստերիքս ու Օբելիքս» սերիալի թրեյլերը (տեսանյութ)

Netflix հոսքային ծառայությունն ապրիլի 30-ին կթողարկի նոր անիմացիոն սերիալ՝ «Աստերիքս և Օբելիքս. Առաջնորդների մենամարտ»: Այս մասին հայտնի է դարձել YouTube-ում հայտնված պաշտոնական թրեյլերից և սթրիմինգային ծառայության սոցցանցային էջերից։

Ըստ սյուժեի՝ դրուիդ Պանամարիքսը կորցնում է գերմարդկային ուժ հաղոդող կախարդական ըմպելիքի բաղադրատոմսը: Առանց ըմպելիք մնացած Աստերիքսն ու Օբելիքսը ստիպված են պարզել, թե ինչպես հետ մղել հռոմեական հարձակումը և փրկել իրենց գյուղը։

Դեռ հայտնի չէ, թե քանի դրվագից բաղկացած կլինի սերիալը։