Էդրիեն Բրոուդին ոչ միայն հաղթեց Թիմոթի Շալամեին Օսկար մրցանակաբաշխության ժամանակ, այլև սահմանեց Գինեսի նոր ռեկորդ՝ դերասանի ելույթը դարձել է ամենաերկարը մրցանակաբաշխության պատմության մեջ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Բրոուդիի ելույթը տևել է 5 րոպե 40 վայրկյան, իսկ հաղթողներին շնորհակալական խոսքերի համար տրվում է ոչ ավելի, քան 45 վայրկյան։ Այնուամենայնիվ, դերասանը չիկարողացել պահպանել ժամանակը ոչ հիմա, ոչ էլ առաջին անգամ 2003 թվականին, երբ նա Օսկար ստացավ «Դաշնակահարը» ֆիլմի համար:
Ի դեպ, նախորդ ելույթը, որը Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է «Օսկար»-ի ամենաերկարը, 1943 թվականին հնչեցրել է դերասանուհի Գրիր Գարսոնը։ «Միսիս Մինիվեր» ֆիլմում իր դերի համար նա արժանացել է մրցանակի՝ դերասանուհին երկար ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլորին, ուստի նրա ելույթը տևել է 5 րոպե 30 վայրկյան։