Հեյլի Բիբերի ու Սելենա Գոմեսի հարաբերություններում հաստատ ամեն բան շարունակում է կայուն մնալ. աղջիկները երկար տարիներ շարունակ խուսափել են միմյանցից: Այս անգամ երգչուհին զգուշությամբ փորձել է խուսափել Ջասթին Բիբերի կնոջից Vanity Fair-ի երեկույթի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը։
Ինչպես նշում են աղբյուրները, «Օսկար»-ի after party-ի ժամանակ Սելինան զգուշորեն խուսափել է Հեյլիի հետ առերեսվելուց, քանի որ վախենում էր անհարմար իրավիճակի մեջ հայտնվելուց, որն անմիջապես կհանրայնանար: «Սելենան չէր ուզում, որ ինչ-որ մեկը անհարմար լուսանկար անի ու հաջորդ օրը բոլորը գրեն այդ մասին»,- նշել է ինսայդերը։
Ըստ անանուն աղբյուրի՝ աստղերի այս երկարամյա պահվածքը ոչ մի կերպ կապված չէ միմյանց նկատմամբ ատելության կամ վատ վերաբերմունքի հետ։ Այս անգամ Սելենան ցանկացել է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել «Էմիլիա Պերես» ֆիլմի վրա, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Դերասանուհին ցանկացել է, որ այս կարևոր օրը իր երկրպագուները խոսեն միայն իր ստեղծագործական աշխատանքի մասին։