Ռուսաստանի նախագահի հրամանագրով Իրինա Ալեգրովան պարգևատրվել է մշակույթի և արվեստի բնագավառում վաստակի շքանշանով։ Այս մասին հայտնում է RBK-ն։
Հայտնի արտիստ-վոկալիստն արժանացել է բարձր մրցանակի «Ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար»
Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի պետական պարգևներ շնորհելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Աղբյուր` Panorama.am