Այսօր իրականացավ իմ մանկության երազանքը. Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստարամում նոր տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով իր դրական հույզերով:

«Այսօր իրականացավ իմ մանկության երազանքը՝ վերջապես գնացի պարահանդեսային պարերի: Ամբողջ կյանքս ուզում էի փորձել, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չէր ստացվում: Եվ հիմա, առաջին քայլն արված է.

Բայց ամենազարմանալին մթնոլորտն է։ Ես տեսա, թե քանի տարեց մարդիկ էին եկել այստեղ պարելու, և դա աներևակայելի հաճելի էր: Նրանց աչքերում այնքան ուրախություն, թեթևություն և կյանք կար: Ահա թե ինչու եմ ես սիրում Ամերիկան. տարիքն այստեղ ոչինչ չի փոխում: Մարդիկ չեն հրաժարվում իրենց հոբբիներից, չեն հանձնվում, շարունակում են պարել, վայելել ամեն պահը։ Սա ոգեշնչող է»,- գրել է երգչուհին։